Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից կպարգևատրվի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով։ Զելենսկիի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի պաշտոնական կայքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինն այս պարգևին արժանացել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայի քաղաքացիներին ցուցաբերած հումանիտար աջակցության համար։ Հրամանագրում նշված է, որ Մելանյա Թրամփը «զգալի անձնական ներդրում է ունեցել Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության, նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ու բարեգործական գործունեությանն ուղղված ակտիվ աշխատանքներում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով