Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող Խալիդի անվան միջազգային օդանավակայանին նոր հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտնել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մենք գործողություն իրականացրինք՝ բալիստիկ հրթիռով հարվածելով Էր Ռիադում գտնվող Խալիդի անվան միջազգային օդանավակայանին։ Հարվածի հետևանքով օդանավակայանի շենքը զգալի վնասվել է»,- ասել է Յահյա Սարիան։ Հութիների ներկայացուցիչը հավելել է, որ Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ, քանի որ այն այժմ ռազմական թիրախ է հանդիսանում շարժման համար։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության օդային տարածքն իրենց թիրախում է, բացառությամբ Մեքքա և Մեդինա քաղաքների հատվածների, որոնք սրբազան են մահմեդականների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17504

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով