«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Կողմերի քննարկման առանցքում է եղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել և որակական նոր մակարդակի է հասել։ Մտքեր են փոխանակվել նաև միջխորհրդարանական գործակցության խորացման և առկա կապերի ամրապնդման շուրջ։ Այս տեսանկյունից կարևորվել են փոխայցերն ու փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությանը։ Այս համատեքստում արժևորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը՝ տարածաշրջանային խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17504

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով