Ապամոնտաժվել է 22 գովազդային վահանակ

Նոյեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է շենքերի և շինությունների արտաքին հատվածներում առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված պահանջների խախտմամբ տեղադրված 22 գովազդային վահանակ։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, աշխատանքները շարունակական բնույթ են կրում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17620

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով