Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից: Կանանց 77 կգ քաշային ծանրորդների C ենթախմբում հանդես կգա Ալինա Սուքիասյանը: Ծանրորդներն իրենց ելույթները սկսեն Երևանի ժամանակով 09:30-ին: Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:



