ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոյեմբերի 5-ին հայտնել է, որ Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնելու փորձերի հետևանքով երկու նավթատար լցանավ և մեկ քարշակ հրդեհվել են։ Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ լցանավերից մեկն ականի է բախվել՝ փորձելով անցնել նեղուցից հարավ գտնվող ծովային ուղով, իսկ մյուս գերխոշոր լցանավը հրդեհվել է ջրային ուղու արևելյան հատվածից դուրս գալիս։ Երկրորդ նավին մոտեցած քարշակը, որը փորձել է օգնել մարելու հրդեհը, նույնպես բռնկվել է։ Նշվում է նաև, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել ներխուժած երկու «Լուկաս» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ՝ ուղղորդելով դրանք անվտանգ վայրէջքի և առգրավելով որպես ռազմավար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ իրանական ռազմածովային ուժերը շարունակում են լիակատար վերահսկողությամբ կառավարել Հորմուզի նեղուցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով