ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի ֆոնին պաշտոնապես հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով կոնգրեսական գործընկերներին Ջեֆրիսի ուղարկած նամակին։ «Գրում եմ, որպեսզի խոնարհաբար խնդրեմ ձեր աջակցությունն իմ թեկնածությանը Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակի պաշտոնի համար», – գրել է Ջեֆրիսը նամակում։ Axios-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ խոսնակի պաշտոնը Ջեֆրիսը կստանա՝ «չբախվելով լուրջ դիմադրության»։ Այդպիսով՝ նա կդառնա պատմության մեջ առաջին աֆրոամերիկացին, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։ «Ունենալով մեծամասնություն՝ մենք այժմ պետք է իրականացնենք այն արմատական փոփոխությունները, որոնք պահանջում է ամերիկացի ժողովուրդը», – ընդգծել է դեմոկրատ գործիչը։



