Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև շփումների կոնկրետ ծրագիր դեռևս չկա. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ անցկացնել Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը և ռուսական կողմին ներկայացնելու Թուրքիայում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցի արդյունքները։ Հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի միջև շփումներ նախատեսվում են, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, այս պահին այդ շփումների վերաբերյալ որևէ կոնկրետ ծրագիր չկա, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բավականին արագ կազմակերպվել»։



