Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Լիոնի փողոցներով՝ աշխատավարձերի և գնողունակության վերաբերյալ համազգային գործադուլի շրջանակում: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երբ բողոքի երթուղու երկայնքով սկսվել են բախումներ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Նշված միջոցառումը կազմակերպվել է ֆրանսիական արհմիությունների կողմից, որոնք կենտրոնացել են աշխատավարձերի և հանրային ծառայությունների վերաբերյալ բազմահազար քաղաքացիների պահանջների վրա: Իշխանությունների գնահատմամբ՝ երթի մասնակիցների թիվը 30 000 էր, մինչդեռ CGT արհմիությունը պնդել է, որ երթին մասնակցել է 55 000 մարդ։ Քաղաքի փողոցներով ընթանալիս մասնակիցները պարզել են արհմիութենական կոչեր պարունակող պաստառներ։ Երթն անցել է տեղական իշխանությունների կողմից սահմանված երթուղով, քանի որ վերջիններս արգելել են ցույցերը Լիոնի կենտրոնական հատվածում՝ մտավախություն ունենալով վանդալիզմի և թալանի հնարավոր նոր դեպքերի առթիվ։ Արհմիությունները դատական ​​կարգով բողոքարկել են այդ սահմանափակումները, սակայն նրանց հայցը մերժվել է։ Քաղաքում տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվել է, խափանվել է մետրոյի և ճոպանուղու աշխատանքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17582

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով