Արհեստական բանականության զարգացումը խթանել է Maersk-ի շահույթի ավելի քան 75% աճը

Դանիական Maersk կոնտեյներային փոխադրումների ընկերությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում գրանցել է գործառնական շահույթի ավելի քան 75% աճ՝ մինչև 4,7 միլիարդ դոլար։ Աճին նպաստել է արհեստական բանականության ենթակառուցվածքների արագ զարգացումը, որն ավելացրել է արդյունաբերական բեռների փոխադրումների պահանջարկը։ «Չնայած շարունակվող աշխարհաքաղաքական անորոշություններին և խափանումներին՝ համաշխարհային առևտուրը ուշագրավ դիմակայունություն է ցուցաբերել»,- հայտարարել է Maersk-ի ղեկավար Վինսենթ Քլերքը։ Reuters-ի փոխանցմամբ՝ 2026 թվականին սա արդեն երրորդ դեպքն է, երբ ընկերության շահույթը գերազանցում է կանխատեսումները։ Maersk-ն այժմ ակնկալում է, որ տարվա ճշգրտված շահույթը կհասնի 14,5 միլիարդ դոլարի, ինչը շուրջ 2 միլիարդ դոլարով ավելի է նախկին կանխատեսումից։ Շահույթի կանխատեսումը բարձրացրել է նաև Maersk-ի հետ մի շարք երթուղիներում համագործակցող գերմանական Hapag-Lloyd խոշոր բեռնափոխադրող ընկերությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17580

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով