Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 53 կարմիր քարտով

Բրազիլիայում մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների առաջնության հանդիպման ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել «Ուբերլանդիա» և «Մամորե» թիմերի միջև։ Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել խաղի 54-րդ րոպեին։ Ֆուտբոլիստների միջև սկսված վեճն արագ վերածվել է զանգվածային բախման։ Հանդիպման մրցավարները կարմիր քարտ են ցույց տվել 53 մարդու, այդ թվում՝ 43 ֆուտբոլիստի, 8 մարզչի և ակումբների ղեկավարության 2 ներկայացուցչի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17593

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով