Սարսափելի շատ կարոտում եմ Մերկելին․ Մակրոնի և լրագրողի նամակագրությունը՝ գրքի էջերում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրող Ֆրանսուելա Դեգոայի հետ անձնական նամակագրության ժամանակ հայտնել է, որ կարոտում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին ու Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին։ Այդ մասին հայտնի է դարձել լրագրողի հրատարակած «Բոլորդ խիստ եք իմ նկատմամբ» գրքի շնորհանդեսից հետո, որ տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 5-ին։ «Տխուր եմ։ Ամեն ինչ դատարկ է ու զրկված տեղծագործական էներգիայից։ Ես սարսափելի շատ կարոտում եմ Մերկելին ու Դրագին։ Եվ այդ ամենն ինձ ճնշում է»,- գրել է Մակրոնը 2024-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, ինչն էլ հետո հայտնվել է լրագրողի հետ՝ երկու տարի տևած նամակագրությունում։ Մակրոնն ու լրագրողը շփվել են Telegram-ով։ Վերջինս հայտնել է, որ այն հրատարակելու թույլտվություն Մակրոնից չի ստացել։ Նամակագրությունում Ֆրանսիայի նախագահը քննարկել է նաև երկրի ներքաղաքական վիճակն ու 2024-ի խորհրդարանակն ընտրությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17593

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով