Կոնգոյում մայիսից ի վեր հայտնաբերվել է էբոլայի ավելի քան 10 հազար դեպք

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան հաստատված դեպքերի թիվը մոտեցել է 5200-ի։ Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 10,6 հազար դեպք։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։ Ինչպես նշվում է ինստիտուտի ինֆորմացիոն տեղեկագրում, ԿԴՀ-ում համաճարակի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության հաստատված 10 668 դեպք և մահվան ելքով 5 198 դեպք։ Մահացությունը կազմում է 48,7 տոկոս։ Էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտուրի նահանգը, որին բաժին է ընկնում դեպքերի ընդհանուր թվի 70,2 տոկոսը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով