ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայի միջազգային համագործակցության և իրավաբանական ուսուցման կենտրոնում մասնակցել են «Հայաստանի համար 2026 թվականին նախատեսված անդրսահմանային հանցագործության դեմ պայքար» խորագրով վերապատրաստման դասընթացին: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դասընթացների շրջանակում անդրադարձ է կատարվել անդրսահմանային կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներին: Հառույցից հիշեցնում են, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար կմասնակցեն նմանատիպ վերապատրաստումների, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով