Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է տեղեկությունները, թե մտադիր է հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից՝ միաժամանակ պաշտպանելով Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունները։ Ռուբիոն հայտարարել է, որ մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը պաշտոնավարելը միշտ եղել է իր ծրագրերի մեջ։ «Դա միշտ էլ եղել է իմ ծրագիրը։ Ինձ դուր է գալիս այն աշխատանքը, որով զբաղվում եմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Անդրադառնալով 2028 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին՝ Ռուբիոն հրաժարվել է մեկնաբանություններ անել. «Ես բառացիորեն այլևս չեմ խոսելու 2028 թվականի մասին»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն պաշտպանել է Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումը ։ «Ես ընդունում եմ, որ բենզալցակայաններում գների բարձրացումն այն հարցը չէ, որով կարելի է նախընտրական քարոզարշավի ընթացքում հպարտանալ կամ պարծենալ»,- ասել է Ռուբիոն։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Թրամփն արժանի է բարձր գնահատանքի՝ չնայած հնարավոր քաղաքական հետևանքներին նման որոշում կայացնելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ պետական ղեկավարությունը երբեմն պահանջում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են քաղաքական առումով ոչ շահավետ կամ ոչ ժողովրդական լինել, սակայն անհրաժեշտ են երկրի երկարաժամկետ ապագայի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով