Հայաստանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ Երևանը պաշտոնապես հայտնել է ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը, իսկ կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով նախատեսված են համապատասխան ընթացակարգեր։ «Դուք գիտեք, որ Երևանն այժմ փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք նաև ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ Երևանի պաշտոնական հայտարարությունը։ Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Իսկ հետագա զարգացումները կախված կլինեն նրանից, թե ինչ քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում»,- ասել է Պեսկովը։



