Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական բասկետբոլի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Խորխե Գարբախոսան բարձր է գնահատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական բասկետբոլում և իրականացվող աշխատանքները։ Արթուր Նազարյանը ներկայացրել է Հայաստանում դպրոցական և մանկապատանեկան բասկետբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների առաջիկա անելիքներն ու նպատակները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում միջազգային մրցաշարերի կազմակերպմանը։ Մասնավորապես, Արթուր Նազարյանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ 2027 թվականին կրկին հյուրընկալելու Եվրոպայի տարիքային առաջնություններից մեկը։ Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ՀԲՖ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17703

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով