Դրանք փաստացի չկան․ Պեսկովը՝ ՀՀ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների վիճակի մասին

Հայաստանը փաստացի չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դրանք [հարաբերություններ] փաստացի չկան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով Հայաստանի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների վիճակի մասին հարցին: «Դուք գիտեք, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ», – բացատրել է նա: «Իրոք, որոշակի քայլեր նշված են կանոնադրական փաստաթղթերում, բայց ամեն ինչ կախված կլինի կազմակերպության շրջանակում տեղի ունեցող քննարկումներից», – հավելել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17696

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով