Կալիֆոռնիայի նահանգապետը մահապшտժից ազատել է 548 դատապարտյալի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը որոշել է մահապատժի դատապարտված բոլոր անձանց պատժաչափը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ «Ես որոշել եմ օգտագործել ներում շնորհելու ոլորտում իմ սահմանադրական լիազորությունները և Կալիֆոռնիայում մահապատժի բոլոր դատավճիռները փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի»,- ասվում է պաշտոնյայի բաց նամակում։ Նյուսոմը որոշումը բացատրել է համոզմունքով, որ Կալիֆոռնիայի կողմից դատապարտված ավելի քան 500 անձանց մահապատժի ենթարկելը հակասում է նահանգի արժեքներին։ Նա հավելել է, որ արդեն 30 տարի դեմ է մահապատժին։ Նահանգում մահապատիժ չի իրականացվել արդեն մեկ տարի։ Նահանգապետի որոշումից առաջ Կալիֆոռնիայում մահապատժի էր դատապարտված 548 անձ։ Նրանք սպասում էին դատավճռի իրականացմանը։ Նյուսոմի խոսքով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ Արևմտյան կիսագնդում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17698

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով