Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ «Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտարարել է Փաշինյանը՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ընթացքում պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականին պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնել առանց նախապայմանների։ Սակայն մինչ օրս չի իրականացվել նույնիսկ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17682

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով