Կրեմլը դրական է գնահացել Մելանյա Թրամփի և Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը

Կրեմլը դրական է գնահատում Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման փաստը. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Սպիտակ տանը տեղի էր ունեցել միջոցառում, որին հրավիրված էին Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ինչպես նաև Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրաատովան։ «Բնականաբար, մենք դրական ենք գնահատում հենց հանդիպման փաստը։ Իրոք, Մելանյա Թրամփն ու նրա թիմը զգալի ջանքեր են գործադրել Ալյոշկիում մարդասիրական գործողություն իրականացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17682

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով