Իրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյա

Իրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտության նոր ոլորտ մտնելուց առաջ իրավունք ունի չբավարարվել ամերիկացիների թղթային պարտավորություններով», – նրա խոսքերն է մեջբերել իրանական պետական ռադիոհեռուստաընկերությունը։ Բաղերիի խոսքով՝ ԱՄՆ-ը վերջին 1,5 տարվա ընթացքում պարտավորությունների խախտմամբ տապալել է բանակցությունների բոլոր չորս փուլերը։ Իրանը, նշել է նա, պետք է սեփական աչքերով տեսնի Վաշինգտոնի գործնական քայլերը, և երբ դրանք նկատվեն, հնարավորություն կառաջանա հարաբերություններում նոր էջ բացելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17683

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով