Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Լեհաստանում է

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։ Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ: Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը: Նախարար Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով