Արդյոք երշիկների բաղադրության մեջ առկա է զուգարանի թուղթ. մեկնաբանում է սննդի տեխնոլոգը

Երշիկի մեջ երբեք զուգարանի թուղթ չեն ավելացնում: «Говорит Москва» ռադիոկայանի եթերում այս վաղեմի առասպելը հերքել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի սննդի տեխնոլոգիայի և կենսաինժեներիայի ամբիոնի դոցենտ Ելենա Մյասնիկովան: «Երշիկների մեջ զուգարանի թղթի առկայությունը, իհարկե, կատակ է»,- բացատրել է նա: Սննդի տեխնոլոգի խոսքով՝ ԽՍՀՄ-ում արտադրությունն ուներ խիստ վերահսկողության համակարգ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին: Ավելին, այն ժամանակ զուգարանի թուղթը հազվադեպ հանդիպող ապրանք էր. այն չէին ավելացնի երշիկների բաղադրության մեջ: «Հիմա մենք նաև ներքին վերահսկողության համակարգեր ունենք, և մսի վերամշակման շատ գործարաններ ներդնում են ներքին որակի վերահսկողության համակարգեր: Այնպես որ, իհարկե, դա առասպել է, ոչ ավելին, քան կատակ»,- ռուսական երշիկեղենի սպառողներին հանգստացրել է Մյասնիկովան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով