Նիկոլ Փաշինյանը հազվադեպ է ճշմարտությունն ասում։ Այդպիսի հազվադեպ ասված ճշմարտություններից մեկն էլ այն է, որ այսքան տարի մնացել են նույն դասարանում։ Դրանում դժվար չէ համոզվել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում բյուջեում։ Ամեն տարի խոստանում են, որ հաջորդ տարի կշտկեն բյուջեի կատարման վիճակը, բայց բան չի փոխվում։ Ութ տարի հետո էլ տեսնում ենք, որ կառավարությունը տնտեսությանը քամում է, փոխարենը նախատեսված ծրագրերը ժամանակին կատարելու՝ փողը տանում, բանկերում ավանդ է դնում։ Ու դրա հիմնական պատճառներից մեկը ծախսերի անհամեմատ ցածր կատարողականն է։ Բյուջեի առաջին եռամսյակի ծախսերի գրեթե 30 տոկոսը չեն կարողացել կատարել։ Նախատեսել են իրականացնել ավելի քան 857 մլրդ դրամի ծախս, կատարել են 603 միլիարդը։ 254 մլրդ դրամի կամ շուրջ 680 մլն դոլարի ծախսեր թերակատարել են։



