Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին և հացահատիկ

: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ խոսքը երկու վագոն ալյումինի և ինը վագոն հացահատիկի մասին է: Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից: Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով