Կառավարությունն այսօր, ի թիվս չզեկուցվող հարցերի, ընդունեց նաև Ազգային անվտանգության ծառայության հեղինակած երկու նախագծերը։ Առաջին՝ ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի երկրորդ կետը նշվել էր՝ «գաղտնի»։ Վերջինով առաջարկվում է ԱԱԾ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կատարել տրանսպորտային սարքավորումների հագեցվածության բարելավմանն ուղղված գնումների պլանի անվանացանկի փոփոխություն՝ «դեռևս 2025 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար համապատասխան գնման շրջանակներում ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով»: Նախագծում նշվում է, որ այս առաջարկը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի։



