Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը: Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով