ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումը ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Բեսպալիի հետ։ Թաալաթբեկ Մասադիկովը շնորհավորել է Վլադիմիր Բեսպալիին նշանակման կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են միջազգային քաղաքականության և անվտանգությանն առնչվող արդիական խնդիրներ, ինչպես նաև կազմակերպության ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ Վլադիմիր Բեսպալին ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ կառուցողական և նախաձեռնողական աշխատանքի՝ հանուն հավաքական անվտանգության։



