Polymarket-ը նշել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ֆավորիտին

Polymarket FC վիճակագրական հարթակը թարմացրել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգաի 2025/2026 մրցաշրջանի հաղթողի կանխատեսումը՝ կիսաեզրափակիչ փուլից հետո։ Աղբյուրի գնահատմամբ՝ գլխավոր ֆավորիտը «Պարի Սեն-Ժերմենն» է, որը կարող է երկրորդ անգամ անընդմեջ նվաճել մրցաշարի գավաթը։ Polymarket FC-ի՝ մայիսի 7-ի կանխատեսմամբ հաղթելու հավանականությունները հետևյալն են․ «Պարի Սեն-Ժերմեն» – 57% «Արսենալ» – 43% Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն երկու հանդիպումների արդյունքում առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ (5:4, 1:1), իսկ «Արսենալը» հաղթահարել էր «Ատլետիկո Մադրիդի» արգելքը (1:1, 1:0)։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։ Փարիզյան ակումբը մրցաշարի գործող չեմպիոնն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5822

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով