Եվրամիությունը կառավարում է բռնաճնշումները Հայաստանում. Հրանտ Միքայելյան

Եվրամիությունը ոչ միայն չի նկատում Հայաստանում իրականացվող բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումները գործող իշխանության կողմից, այլև կառավարում է բռնաճնշումները Հայաստանում։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյան ը ՝ խոսելով այս շաբաթ Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների և եվրոպական առաջնորդների կողմից Հայաստանում մարդու իրավունքների վիճակին չանդրադառնալու թեմայի մասին։ Քաղաքագետին առաջին հերթին շատ հետաքրքիր է իրավաբանների գնահատականն այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հայտարարությամբ՝ Ազգային ժողովում խնդիր է ձևակերպել, որ ընդդիմադիր երեք ուժերը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, չհաղթահարեն խորհրդարան անցնելու անհրաժեշտ ընտրական շեմը, ՀՀ քրեական օրենսգրքի քանի՞ հոդված է խախտել։ «Փաշինյանն իր այս հայտարարություններով ուղղակի ցույց է տալիս իր մտադրությունը, որ ինքը ոչ թե ընտրություններ պետք է անցկացնի, այլ ընտրական գործընթացն այնպես պետք է մանիպուլացնի, որ ինքը հաղթի՝ անկախ նրանից, թե ժողովուրդն ինչ է ուզում։ Մինչդեռ նա ժամանակին հայտարարում էր, որ «եթե ժողովուրդը պահանջի, ես հրաժարական կտամ…», և այլն, բայց մի գիծ մնաց անփոփոխ. 2018 թվականին նա հայտարարել էր՝ «եթե ես վարչապետ չդառնամ, Հայաստանը վարչապետ չի ունենա», և հիմա էլ իր ընտրարշավի կարգախոսներից մեկը, որն արդեն պաստառներով փակցրել են, հետևյալն է.

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5822

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով