Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: «Հավերժ փա´ռք հայրենիքի նվիրյալ նահատակներին, երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,- ասվում է հաղորդագրությունում։



