Թրամփը Բրազիլիայի նախագահին վստահեցրել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի։ Նրա խոսքը մեջբերել է EFE լրատվական գործակալությունը։ «Եթե ինձ ճիշտ են թարգմանել նրա խոսքը, ապա նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա», – ասել է Լուլա դա Սիլվան։ Բացի այդ, Թրամփի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է օգնել Կուբայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները լուծելու գործում։ «Կուբան տրամադրված է երկխոսության և այնպիսի լուծում գտնելու, որը թույլ կտա վերջ դնել ամերիկյան շրջափակմանը։ Այս շրջափակումը չի կարողացել Կուբային զրկել այն ազատությունից, որը նա ձեռք է բերել հեղափոխության շնորհիվ», – հավելել է Լուլա դա Սիլվան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով