Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում

Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին «Ուժեղ Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի գրասենյակների մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ըստ լրատվամիջոցների ՝ խուզարկություններն իրականացվում են Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկում, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ «Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,- հայտնեցին կոմիտեից։ Կառույցից ընդգծեցին, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5833

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով