Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, շարունակում են ԱԺ բարձր ամբիոնից հայտարարել, որ «Արցախը հայկական չէ», «Ղարաբաղի շարժումը չեն շարունակելու», և այլն։ Երեկ էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Արցախը հայկական չէ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ արցախահայերը դուրս եկան Արցախից»։ Նա նկատի ունի այն, երբ ադրբեջանական ցեղասպանական գործողությունների սպառնալիքի ներքո արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Այս համատեքստում, սակայն, Ռուբեն Ռուբինյանը չխոսեց այն մասին, որ 2023 թվականից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանը ստում է հենց նրանով, որ հակասում է իր քաղաքական առաջնորդի ու իր քաղաքական թիմի անդամների հայտարարություններին։ «Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանն այլ հայտարարություններ էին անում, հավանաբար Ռուբեն Ռուբինյանը հիշողության կորուստ ունի, չի հիշում իր առաջնորդի հայտարարությունը հենց Արցախի մասով, երբ ասում էր՝ տարբերակ չկա՝ արցախահայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն։



