Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արմինե Գ․-ի վարած «Volkwagen ID4» մակնիշի և 46-ամյա Կարեն Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել հետիոտնային լուսացույցին և աղբամանին։ Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով