Այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Լեհաստանում, որի շրջանակում մասնակցել է «Defence24 Days» համաժողովին, շրջել համաժողովի տաղավարներում ու ծանոթացել ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցադրվող նմուշներին: Բացի այս, նա Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, ինչին անդրադարձել ենք: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել նաև Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ, որի ժամանակ քննարկվել է ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը, և որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։



