Դատարանը Մբապեին պարտավորեցրել է €60 հազար վճարել «ՊՍԺ»-ին

Փարիզի վերաքննիչ դատարանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին պարտավորեցրել է €60 հազար վճարել «ՊՍԺ»-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տուգանքը փոխհատուցում է 2025 թվականին ֆրանսիական ակումբի բանկային հաշիվների արգելափակման համար։ 2024 թվականի օգոստոսին՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո, Մբապեն նախկին ակումբի դեմ €60 միլիոնի հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ «ՊՍԺ»-ն իրեն չի վճարել հասանելիք բոնուսներն ու պարգևավճարները։ Գործը 2025 թվականի գարնանը քննվել էր աշխատանքային դատարանում։ Դատական գործընթացի ընթացքում Մբապեի իրավաբանները պահանջել էին արգելանք դնել փարիզյան ակումբի բանկային հաշիվների վրա։ Մայիսին «ՊՍԺ»-ի դիմումի հիման վրա այդ միջոցը չեղարկվել էր։ Սակայն դեկտեմբերին աշխատանքային դատարանը որոշել էր ակումբից հօգուտ ֆուտբոլիստի բռնագանձել գրեթե €61 միլիոն։ Մբապեն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2024 թվականից։ 2026/27 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ խփելով 8 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13429

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով