Դենվերի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը ուրբաթ ուշ երեկոյան Դենվերի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, ինչի պատճառով օդանավը ստիպված է եղել ընդհատել թռիչքը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։ Frontier Airlines-ի հայտարարության մեջ նշվում է, որ Airbus A321 օդանավը (չվերթ 4345), որը Դենվերից ուղևորվում էր Լոս Անջելես, տեղափոխում էր 224 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Մեկնումը նախատեսված է եղել տեղական ժամանակով 22:39-ին: Ավիաընկերությունից հայտնել են, որ երբ ինքնաթիռը սկսել է թափ հավաքել թռիչքի համար, այն, ըստ ստացված տեղեկությունների, «թռիչքուղու վրա բախվել է հետիոտնին»։ «Ինքնաթիռի սրահում ծուխ է առաջացել և օդաչուները դադարեցրել են թռիչքը։ Այնուհետև, որպես նախազգուշական միջոց, ուղևորներն անվտանգ տարհանվել են ուղղորդող սլաքների (կամ հատուկ ուղղորդողների) օգնությամբ», – պատմել է հեռուստաալիքի զրուցակիցը: Օդանավակայանից հավելել են, որ վթարային բրիգադները ժամանել են դեպքի վայր և ուղևորներին տարհանել դեպի տերմինալ: Օդանավակայանի վարչակազմից հայտնել են, որ հետաքննության ընթացքում 17L թռիչքուղին փակ կլինի բոլորի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով