Շուշիի կորուստը սկսվել է ոչ թե նրա պաշտպանության ժամանակ, այլ շատ ավելի վաղ. Փաշինյանը բավականին տեղեկություն է փոխանցում 44-օրյայում իր «ջանքերի» մասին

6 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել էին Արցախ՝ նշելու Եռատոնը: «Շուշին մեզ առավել մեծ վստահություն է տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատակների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին»,- այդ ժամանակ հայտարարել էր Փաշինյանը, ով դրանից առաջ հասցրել էր ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իսկ հետո 2020 թվականի 44-օրյա պատերազմում տանուլ տրվեց կամ ծրագրված հանձնվեց Շուշին, թեև իբր այն պահելու համար Նիկոլ Փաշինյանը մերժել էր 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը, որովհետև այնտեղ պիտի վերադառնային ադրբեջանցի փախստականները, բայց բերդաքաղաքը հայկական կողմի վերահսկողության տակ էր մնալու: Կամ՝ իբր Փաշինյանը շատ էր ազդվել 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշին կորցնելու լուրը ստանալով և այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հրահանգել էր այն հետ վերցնելու գործողություններ ձեռնարկել: «Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին… Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին…»,- 2023 թվականին հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում ասել էր նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով