Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Չնայած հակառակորդի նկատմամբ անվստահությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», – ասել է նա։ Փեզեշքիանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Թեհրանը դիվանագիտական ​​ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչ Իրանի զինված ուժերը ձեռք են բերել մարտի դաշտում։ Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։ Իրանից հայտնել են, որ 14 կետից բաղկացած իրենց առաջարկն այլընտրանք չունի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով