Ucom-ը և «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ն, համատեղելով իրենց ջանքերը Հայաստանում էկոլոգիական մշակույթի զարգացման գործում, բնապահպանական և կրթական միջոցառում էին կազմակերպել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի անտառակայանում։ Ucom-ի աշխատակիցները, լեռնային լանդշաֆտների վերականգնման և էկոհամակարգերի դիմակայունության բարձրացման նպատակով՝ «Արևորդի» ՀԿ-ի և FPWC-ի մասնագետների աջակցությամբ, մրգատու ծառեր տնկեցին անտառակայանում։ Նախաձեռնությունը կազմակերպվել է «առանց թափոնների» (Zero Waste) սկզբունքով՝ բացառելով միանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Այս համագործակցության շրջանակներում տարվա կտրվածքով տնկվում է 10 000 ծառ, ձևավորելով Ucom-ի անտառը՝ Uforest-ը։



