Կարեն Խաչանովը հաղթել է Հռոմի Մաստերս շարքի 4-րդ շրջանում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել Հռոմի Մաստերս շարքի մրցաշարի 4-րդ շրջանում: Խաչանովի մրցակիցն այս շրջանում խորվաթ Դինո Պրիժմիչն էր: 1 ժամ 56 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 6:1, 7:6 հաշվով: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով