Իտալական «Ռոմայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ուեսլին գրավել է մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը: Calciomercato.it-ի տվյալներով՝ խաղացողով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»: Ավելին, աջ պաշտպանով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ՝ «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Տոտենհեմը»: Աղբյուրի համաձայն՝ ոչ մի ակումբ դեռևս պաշտոնական առաջարկ չի արել խաղացողի համար: 22-ամյա ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել անցյալ ամռանը «Ֆլամենգոյից»: Տրանսֆերի արժեքը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, կազմել է 25 միլիոն եվրո:



