ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա

MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը որևէ լուրջ սպառնալիք չի ներկայացնում։ Այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով առողջության համար ռիսկը ցածր է», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Գեբրեյեսուսը նշել է, որ ներկա դրությամբ գրանցվել է վարակման ինը դեպք, ևս երկու հիվանդի մոտ առկա է հանտավիրուսով վարակման կասկած, սակայն նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել։ Բոլոր հիվանդները մեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ։ «Ավելի խոշոր բռնկման ոչ մի նշան չկա», – վստահեցրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, սակայն, որ առաջիկա շաբաթներին կարող են հայտնաբերվել նոր դեպքեր։ Նա հանձնարարել է հիվանդների նկատմամբ խիստ հսկողություն իրականացնել մինչև հունիսի 21-ը։ Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն Անդերի շտամը, որով, ըստ ԱՀԿ-ի, վարակվել են նիդեռլանդական նավի որոշ ուղևորներ Հարավային Ամերիկայում գտնվելու ժամանակ, կարող է փոխանցվել մարդկանց միջոցով։ Ախտանիշները կարող են ներառել ջերմություն, հոգնածություն, մկանային, ստամոքսի ցավեր, փսխում, փորլուծություն և շնչարգելություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով