Գրենլանդիայի վարչապետն առաջընթաց է նշել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները դանիական ինքնավար տարածքի շուրջ առաջընթաց են գրանցում, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը ժողովրդավարությանը նվիրված Կոպենհագենի գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը։ Նիլսենը դժվարացել է խոսել «կոնկրետ մանրամասների» մասին, սակայն, նրա խոսքով, արվել է «ճիշտ ուղղությամբ մի քանի քայլ»։ Նա նաև նշել է, որ ԵՄ անդամ երկրները կանգնած են եղել Գրենլանդիայի կողքին, երբ դրա կարիքն ամենաշատն է եղել։ Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ն, որն արդեն Գրենլանդիայի հյուսիսում ունի Պիտուֆիկի ռազմաբազան, ցանկանում է երեք նոր բազա բացել կղզու հարավում: Կողմերը հունվարից ի վեր հինգ հանդիպում են անցկացրել։ Ավելի վաղ Թրամփը պնդում էր, որ Գրենլանդիան, լինելով Դանիայի մաս, պետք է մտնի Միացյալ Նահանգների կազմի մեջ։ Սա մեծ քննադատության էր արժանացել ինչպես Դանիայի, այնպես էլ Գրենլանդիայի իշխանությունների կողմից։ Ավելի ուշ Թրամփն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի առաջարկը՝ բանակցություններ վարել փոխզիջումային տարբերակի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով