Մենք օրակարգում նման հարց չունենք, ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են, ամեն ինչ ՀՀ–ի որոշումից է կախված. Ալեն Սիմոնյան

Մենք օրակարգում նման հարց չունենք, ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են, եթե Հայաստանը չքվեարկի դուրս գալու օգտին, պատկերացնու՞մ եք` ինչ կլինի. Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, թե ամեն ինչ ՀՀ–ի որոշումից է կախված: «Մենք ԵԱՏՄ լիակատար անդամ ենք՝ դրանից բխող իրավունքներով և պարտականություններով և որևիցե նման խոսակցություն մեր օրակարգում գոյություն չունի։ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․․․ Եթե մեր օրակարգում նման հարց լինի, Հայաստանը կորոշի, թե ինչպես քվեարկի։ Բայց եթե Հայաստանը չքվեարկի, մտածե՞լ եք, թե ինչու է լինելու այդ դեպքում․․․»,- քարոզարշավի ժամանակ ասաց նա` մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ ԱԺ նախագահի կարծիքով՝ եթե Հայաստանի անդամակցությունը սառեցվի, ապա ԵԱՏՄ-ի աշխատանքը կպարալիզացվի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5796

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով