Պակիստանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի շուրջ հակամարտությունը

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը և նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Իրանի շուրջ հակամարտության լուծմանն ուղղված Իսլամաբադի ջանքերը․ հայտնել են Պակիստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Կողմերն ընդգծել են հրադադարի պահպանման և Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն ընթացքի ապահովման կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ զրույցը տեղի է ունեցել այս շաբաթ Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև բանակցություններին ընդառաջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով