168TV -ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է : Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանի գործող իշխանությունների և ԵՄ-ի հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի թեմաներին, ԵՄ ներկայացուցիչների հայտարարություններին և Զելենսկու հակառուսական ելույթներին: Քննարկվել են Պուտին-Փաշինյան հանդիպումը, ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի հնարավոր ընտրությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իրանի շուրջ հակամարտությանը և Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության հնարավոր ուժեղացմանը՝ որպես ԵՄ-ին հակակշիռ Հայաստանի համար: Շոշափվել են ԱՄՆ դիրքորոշումը Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը, ինչպես նաև Վաշինգտոնի և ԵՄ-ի հարաբերությունները: Բացի այդ, քննարկվել են մայիսի 28-ի շքերթը Հայաստանում, ֆրանսիական զենքի մատակարարումները և Հայաստանի գործող իշխանությունների հակահայկական դիրքորոշումը: Հայկ Դերզյան



