Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ միջազգային քաղաքականության հարցերում ԵՄ անդամ երկրների վետոյի իրավունքի չեղարկումը կդառնա Եվրոպական միության վերջի սկիզբը։ Խոսքը որոշումների ընդունման միաձայնության սկզբունքից հրաժարվելու և մեծամասնության քվեարկությանը անցնելու գաղափարի մասին է։



